3916 դիտում
19:17 24-08-2018
Արցախի պետնախարարն ամփոփել է քաղպաշտպանության մարզումների արդյունքները
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 24-ին տեղի ունեցած քաղաքացիական պաշտպանության մարզումների շրջանակներում հանրապետության ամբողջ տարածքում «Օդային տագնապ» ազդանշանից հետո աշխատանքային շրջայց է կատարել մայրաքաղաքում՝ ծանոթանալու բնակչության պատսպարման գործընթացին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարն արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի և կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի թիվ 5 պետական մանկապարտեզ և հետաքրքրվել երեխաների պատսպարման գործընթացով։ Գ․ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել ուսումնադաստիարակչական կոլեկտիվին տագնապի ազդանշանին արագ և պատշաճ արձագանքելու համար, ապա այցելել հարակից թաղամասեր և ծանոթացել բնակչության համար նախատեսված թաքստոցների պայմաններին։
«Օդային տագնապի ավարտ» ազդանշանից հետո՝ օրվա երկրորդ կեսին, պետական նախարարը, որ ի պաշտոնե հանդիսանում է հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունում ամփոփել է մարզումների արդյունքները։ Ուսումնական պլանի համաձայն՝ զեկուցումներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետը, շրջանների վարչակազմերի ղեկավարները և պետական գերատեսչությունների պատասխանատուները՝ ներկայացնելով «Օդային տագնապի» պահին իրականացրած պաշտպանական միջոցառումների գործողությունները։
Բավարար գնահատելով արդյունքները` Գ. Մարտիրոսյանը նշել է, որ քաղաքացիական պաշտպանության մակարդակի շարունակական բարձրացման համար պարբերաբար կկազմակերպվեն նմանօրինակ ուսումնական մարզումներ։ Պետնախարարի խոսքով՝ հաշվի առնելով օբյեկտիվ իրականությունը՝ շատ կարևոր է, որ ազգաբնակչությունը ևս ավելի լուրջ վերաբերվի հանրապետական մակարդակով կազմակերպվող քաղպաշտպանության միջոցառումներին։
Նմանատիպ նյութեր
1453 դիտում
20:31 18-01-2022
Արցախում այս պահին 2682 բնակարան է կառուցվում․ Արցախի պետնախարարն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքները
1327 դիտում
16:05 25-10-2014
Մարզումների ժամանակ Սուարեսին խնդրում եմ չկծել ինձ. Պիկե
2916 դիտում
17:39 17-11-2014
Ալլա Պուգաչովան վնասվել է մարզումների ժամանակ
Այս բաժնից
796 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1270 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
805 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել