1453 դիտում
20:31 18-01-2022
Արցախում այս պահին 2682 բնակարան է կառուցվում․ Արցախի պետնախարարն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքները
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 18-ին հանդես է եկել մամուլի մեծ ասուլիսով՝ անդրադառնալով 2021թ. կատարած և 2022թ.-ին նախանշված աշխատանքներին:
Արցախի պետնախարարի գրասենյակից հայտնում են, որ Արտակ Բեգլարյանը նախ անդրադարձել է անմիջապես պետական նախարարի աշխատակազմի կողմից 2021 թվականի ընթացքում մշակված և ԱՀ կառավարության հավանությանն արժանացած ծրագրերին: Մասնավորապես, հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումը, ինչի արդյունքում 1,349 շահառուների մասով կայացվել է բավարարման մասին որոշում:
Հաստատված աջակցության գումարը կազմում է մոտ 6 միլիարդ 726 միլիոն դրամ, որից մոտ 2 միլիարդ 667 միլիոնը` գումարի տրամադրման ձևով: 2021 թվականի ընթացքում Արցախի ներդրումային հիմնադրամն ընդունել է ֆիզիկական անձանց կողմից ներկայացված 46 956 հայտ, որից 8 352-ը 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ բավարարված է՝ ավելի քան 10 մլրդ դրամի չափով:
Ա. Բեգլարյանը առանձին անդրադարձ է կատարել նաև բնակարանային ապահովման ծրագրերին: Ստեղծվել և պետական նախարարի կառավարման ներքո գործում է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն, որն ընդունում է հայտերը, ուսումնասիրում և հաստատում կամ մերժում է դրանք, ձևավորում հերթացուցակները՝ ըստ ԱՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթության միավորների համակարգի:
Տեղահանված անձանց բնակարանային ապահովվածության խնդրին գործադիրի հետևողականությունը պետական նախարարը հաստատեց թվերով: Մոտ 16 հազար մարդ այժմ Արցախում օգտվում է վարձակալության ծրագրերից և հյուրանոցային ծառայություններից, զուգահեռաբար կառավարությունը շարունակում է տեղահանված և սոցիալական այլ խմբերի պատկանող անձանց նկատմամբ իր պարտավորությունների կատարումը՝ զարկ տալով բնակարանաշինությանը: Չհաշված վերջին ամիսներին հատկացված բնակարանները՝ այսօրվա դրությամբ Հանրապետությունում կառուցվում է 2,862 բնակարան, և առաջիկայում նոր ծրագրեր էլ կմեկնարկեն՝ Հանրապետության նախագահի նախանշած առաջնահերթություններին համապատասխան:
Պետական նախարարն անդրադարձել է նաև իր համակարգման ու կառավարման ներքո գտնվող մարմինների գործունեությանը, ոլորտային հիմնախնդիրներին ու առաջիկա ծրագրերին: Համաձայն Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի՝ Արցախում կշարունակվեն անվճար առողջապահության և անվճար կրթության ծրագրերը:
Ի պատասխան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերի՝ չեն շրջանցվել նաև արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերը: Արտակ Բեգլարյանը խոսել է Արցախի անկախության միջազգային ճանաչման, սահմանադրական հնարավոր փոփոխությունների, պաշտոնատար անձանց աշխատանքների արդյունավետության ու թափանցիկության և մի շարք այլ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ:
Ասուլիսի ամբողջական տեսագրությունը կարելի է գտնել յութուբում և ֆեյսբուքում:

Նմանատիպ նյութեր
3913 դիտում
19:17 24-08-2018
Արցախի պետնախարարն ամփոփել է քաղպաշտպանության մարզումների արդյունքները
3036 դիտում
14:47 14-02-2020
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի նախորդ տարվա ցուցանիշները
Այս բաժնից
1225 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
778 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
895 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա