Ավստրալիայի ԱԳ նախարարը լքում է պաշտոնը
Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին, այդ մասին հայտնում է TASS-ը։ Հայտարարությունը նա արել է այսօր։
«Այսօր ես հայտնել եմ վարչապետին, որ լքում եմ կառավարությունում զբաղեցրած արտաքին գործերի նախարարի պաշտոնը»,-գրել է նա Twitter-ի իր էջում։
Նշենք, որ ընթացիկ շաբաթում Ավստրալիայում տեղի են ունեցել Լիբերալ կուսակցության նոր առաջնորդի ընտրությունները, որին մասնակցում էին 3 թեկնածու։ Ջ. Բիշոփը դուրս է մնացել պայքարից հենց առաջին փուլում. նա հավաքել է ամենաքիչ ձայները։