Սիրիայում ԱՄՆ դեսպանը լքում է պաշտոնը
Դամասկոսում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը նախատեսում է դադարեցնել դիվանագիտական ծառայությունը, հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով, այս մասին դիվանագետն ասել էիր ընկերներին: Ավելի ուշ տեղեկությունն հաստատել են ԱՄՆ պետդեպում, նշելով , որ դեսպանը իր պաշտոնը կարող է ազատել փետրվար ամսին:
Ֆորդը դեսպանի պաշտոնն զբաղեցնում է 2011 թվականի հունվարից: