10709 դիտում
23:47 26-08-2018
Քիշնևի կենտրոնում ցուցարարները պահանջում են Մոլդովայի կառավարության հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիշնևի կենտրոնում ցուցարարները պահանջում են Մոլդովայի կառավարության և վարչապետ Պավել Ֆիլիպի հրաժարականները:
«Կառավարությունը պետք է հեռանա, նրա հրաժարականի ժամն է եկել: Բայց մինչ այդ թող ամեն ինչ օրենքի դաշտ վերադարձնեն. թող չեղարկեն բոլոր հակաժողովրդական օրենքները», հայտարարել է ընդդիմության ղեկավարներից մեկը, ընդդիմադիր «Արժանապատվություն և ճշմարտություն» կուսակցության (PDA) նախագահ Անդրեյ Նաստասեն:
Հանրահավաքի առիթ են դարձել Քիշնևի քաղաքապետի արտահերթ ընտրությունները, որի երկրորդ տուրի արդյունքներով հունիսի 3-ին հաղթանակ էր տարել PDA-ի թեկնածում Անդրեյ Նաստասեն:
Սակայն հունիսի 25-ին Բարձրագույն դատականը պալատը ընտրությունները չեղյալ էր համարել քվեարկության օրը քարոզչություն իրականացնելու պատճառով, իսկ հունիսի 29-ին Մոլդովայի ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները անվավեր էր ճանաչել:
Ի պատասխան ընդդիմադիր կուսակցությունները ստեղծել են «Ազգային դիմադրության կոմիտե» և սկսել բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպել:
Ցուցարարները մտադիր չեն լքել Քիշնևի կենտրոնական հրապարակը և գիշերելու են վրաններում, որպեսզի օգոստոսի 27-ին այնտեղ դիմավորեն Մոլդովայի Անկախության օրը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2321 դիտում
12:21 26-07-2020
Բուլղարիայում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը
4645 դիտում
14:34 05-05-2018
Պայթունավտանգ իրավիճակ ՇՊՀ-ում. ցուցարարները պահանջում են ՀՀԿ-ական ռեկտորի հրաժարականը. aravot.am
1039 դիտում
13:42 04-06-2023
Բողոքի ցույց Բելգրադում. ցուցարարները պահանջում են նախագահ Վուչիչի հրաժարականը
Այս բաժնից
727 դիտում
14:28 13-11-2024
Պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները խթանելու գործում. Վրաստանի վարչապետ
1144 դիտում
23:23 12-11-2024
Հեզբոլլահը հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի բազան գրոհելու մասին
5426 դիտում
21:33 12-11-2024
Սկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ