211652_close_icon
views-count2324 դիտում article-date 12:21 26-07-2020

Բուլղարիայում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը

Բուլղարիայում արդեն 17-րդ օրը շարունակվում են բողոքի ակցիաները. ընդդիմության հազարավոր աջակիցներ կրկին հավաքվել են մայրաքաղաք Սոֆիայում՝ պահանջելով վարչապետ Բոյկո Բորիսովի և կառավարության ամբողջական կազմի հրաժարականը: Ինչպես նշում է [url=https://korrespondent.net/world/4256255-mytynhuuischye-v-bolharyy-trebuuit-otstavky-pravytelstva?fbclid=IwAR3GL4Conv-LRJFNlWAqvQ0GEYLt9K-0jHx-2y4cZCEVKDKCpemRBnZH43w]korrespondent.net[/url]-ը, կառավարությանը կոռուպցիայի համար մեղադրող ցուցարարները չեն հանդարտվում նույնիսկ նրանից հետո, երբ վարչապետը մի շարք վերանշանակումներ է արել կառավարությունում: Նրանք կառավարության շենքի ուղղությամբ լոլիկներ ու զուգարանի թղթեր են նետել: Բողոքի նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաև մյուս քաղաքներում: Նախօրեին Բուլղարիայի խորհրդարանը, որը մերժել է ընդդիմության ՝ կառավարությանն անվստահության քվե հայտնելու հինգ փորձերը, վավերացրել է վարչապետի՝ կառավարությունում վերանշանակումներ անելու ծրագիրը: Բողոքի ակցիաները երկրում սկսվել են նրանից հետո, երբ ուժայինները խուզարկություն են անցկացրել ընդդիմությանն աջակցող և կառավարությանը քննադատած երկրի նախագահ Ռումեն Ռադևի գրասենյակում: Ցուցարարները նախարարների կաբինետի հրաժարականից բացի պահանջում են նաև նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր