10327 դիտում
10:31 28-08-2018
Հայկական երկինքը տնօրինում են ռուսական ավիաընկերությունները, իսկ թիվ մեկ պատասխանատուն ժամանակ չունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ավիափոխադրումն աննախանձելի վիճակում է: Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող: Ու հիմա հայկական երկինքը տնօրինում են հիմնականում ռուսական ավիաընկերությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջերս այստեղ գործունեություն է ծավալում վրացական «Ջորջիան Էյրլայնս» ընկերությունը, որի ներկայացուցիչը ՀՀ-ում համարվում է «Արմենիա» ավիաընկերությունը:
Միայն թե սա էլ ընդամենը մեկ ինքնաթիռ ունի, և հաճախ նրանց օգնության են հասնում հենց «Ջորջիան Էյրլայնս»-ի ինքնաթիռները՝ վրացական դրոշով։ Նկատնեք, որ այս ոլորտը ՀՀ փոխվարչապետներից Տիգրան Ավինյանն է համակարգում, բայց արի ու տես, որ նա քայլ անգամ չի անում այդ ուղղությամբ. արդեն տևական ժամանակ է` ժամանակ չի գտնում հանդիպել ոչ միայն ավիացիոն ոլորտի մասնագետների, տուրընկերությունների, այլև ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: Էլ չենք ասում Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Տաթևիկ Ռևազյանի մասին, որը, ասում են, չի տիրապետում ոլորտին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1899 դիտում
10:19 11-06-2016
«Ուտիլ»-ից ազատվելը ներկայացնել որպես պետական ծախսերի արդյունավետ տնօրինում. «Ժամանակ»
4039 դիտում
10:13 09-12-2021
ՀՀ-ում ատելության մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն․ «Ժողովուրդ»