6375 դիտում
10:34 29-08-2018
ՔՊ-ն ավագանու ընտրություններին կմասնակցի 190 հոգանոց ցուցակով. ով է լինելու փոխքաղաքապետ․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է 190 հոգանոց ցուցակով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՔՊ-ի վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը:
«Նախընտրական ցուցակները մի առանձնահատկություն ունեն, որ վերջնական ձևավորվում են ԿԸՀ ներկայացնելուց 5 րոպե առաջ: Շատ թեկնածուներ որոշում են դուրս գալ և այլ խնդիրներ են առաջ գալիս»,- ասաց Լենա Նազարյանը:
Նազարյանի խոսքով՝ ցուցակի գերակշռող մասը լինելու են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ և համակիրներ: «Ցուցակում լինելու են ՔՊ-ին տարիներ առաջ անդամակցած և նոր անդամակցած կուսակիցները: Լինելու են նաև հասարակական գործիչներ, փորձագետներ, ինչպես նաև հեղափոխությանը մասնակցած ակտիվիստներ»:
ՀԺ-ին տեղեկություններ էին հասել, որ ՔՊ-ն ՀԱԿ-ի և Առաքելություն կուսակցությունների հետ հնարավոր է դաշինքի ձևաչափով մասնակցի ընտրություններին: Լենա Նազարյանը նշեց, որ ՀԱԿ-ի հետ դաշինք չի լինելու:
«Հնարավոր է, որ ՀԱԿ-ի համակիրներից անձիք լինեն ցուցակում: Առաքելություն կուսակցությունից նույնպես կլինեն ներկայացուցիչներ»:
«Հայկական ժամանակ»-ի հետ մասնավոր զրույցներից մեկում ՔՊ-ի ներկայացուցիչներից մեկը փոխանցել էր, որ, եթե ՔՊ-ն Երևանի ավագանիում մեծամասնություն կազմի, ապա առաջին փոխքաղաքապետ է նշանակվելու Տրդատ Սարգսյանը: Նա ևս ՔՊ-ական է: Լենա Նազարյանն այս տեղեկությունների վերաբերյալ նշեց, որ փոխքաղաքապետերին նշանակում է քաղաքապետը՝ իր ցանկությամբ:
Տրդատ Սարգսյանը ՀԺ-ի հետ զրույցում փոխանցեց, որ լինելու է ավագանու ցուցակում, իսկ փոխքաղաքապետ նշանակվելու վերաբերյալ ասաց, որ նման որոշում չկա: Դրանք միայն խոսակցությունների մակարդակ ունեն: Նա մասնագիտությամբ արևելագետ է: Տրդատ Սարգսյանը նախկինում համատիրության կառավարիչ է աշխատել:
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 29-ն է, ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա Հարությունյանի խոսքով՝ քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9296 դիտում
09:09 07-02-2018
Ծովագյուղի համայնքապետարանը գնել է 20 կգ կոնֆետ, 190 շիշ գինի, 190 շիշ կոնյակ. «Փաստ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը