211652_close_icon

Ջոկովիչը շնորհավորել է «Ցրվենա Զվեզդային»՝ պատմական նվաճման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3163 դիտում article-date 15:32 30-08-2018
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը շնորհավորել է «Ցրվենա Զվեզդային»՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու առթիվ: Սերբական թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլում երկու խաղերի արդյունքով հրաշքով հաղթահարեց ավստրիական «Զալցբուրգի» արգելքը՝ դրսում խփած գոլի շնորհիվ (0:0, 2:2) «Բրավո, տղաներ: Բրավո, «Զվեզդա: Դուք առյուծների պես պայքարեցիք: Շնորհավորում եմ պատմական նվաճման առթվ: Առա՜ջ, կարմիր-սպիտակներ», գրել է Ջոկովիչն իր թվիթերում: Նշենք, որ «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հանդես կգա իր պատմության մեջ առաջին անգամ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր