12605 դիտում
09:14 31-08-2018
Եթե ինչ-որ մեկը հանցանք է գործել, պետք է պատժվի. Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Արցախում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանն արտերկրից վերադառնալուց հետո` օգոստոսի սկզբներին, մեկնել էր Ստեփանակերտ: Մեզ հայտնի դարձավ, որ Արցախում նա հանդիպումներ է ունեցել տեղի իշխանությունների, գործարար շրջանակների հետ: Բոլորն էլ նրանից հետաքրքրվել են Մարտի 1-ի քրեական գործի կապակցությամբ, քանի որ այդ օրերին արդեն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորվել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Սերժ Սարգսյանը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, ասել է, թե ինքն այդ առնչությամբ մտահոգություններ չունի, եթե իրեն կալանավորեն, իր «ձեռքերը մաքուր են»:
Սարգսյանից հետաքրքրվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իր մերձավոր շրջապատի անդամների ձերբակալությունների կապակցությամբ, նաև իր եղբայրների ու նրանց զավակների դեմ հարուցված քրեական գործերից: Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ էլ անկեղծացել է` ասելով՝ եթե ինչ-որ մեկը հանցանք է գործել, պետք է պատասխան տա, պատժվի, և որ ինքը տեղյակ չի եղել այսօր բացահայտվող դեպքերից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1270 դիտում
08:32 24-11-2023
«ԱԺ կանոնակարգ» օրենքը խախտված է. Ալեն Սիմոնյանը պետք է պատժվի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»