3050 դիտում
17:05 31-08-2018
Ասիական զարգացման բանկը թողարկել է հայկական դրամով արտահայտված առաջին պարտատոմսերը
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) օֆշորային հայկական դրամային պարտատոմսերի նոր թողարկումից ստացել է 2,66 մլրդ ՀՀ դրամ (մոտ 5,4 մլն ԱՄՆ դոլար): Գործարքը ձևակերպվել էր որպես 5-ամյա ֆիքսված փոխարժեք ունեցող պարտատոմս, որի մարման ժամկետը 2023թ. ապրիլն է:
Այս գործարքը ԱԶԲ-ի առաջին դրամահավաքն է հայկական դրամով, և ԱԶԲ-ի՝ զարգացող երկրներում տեղական արժույթով ֆինանսավորման ռազմավարության ևս մեկ կարևոր քայլ է:
«Արտարժութային ռիսկը միշտ մարտահրավեր է զարգացող երկրների վարկառուների համար», - ասել է ԱԶԲ-ի գանձապետ Պիեր Վան Պետեգեմը: «Հայկական դրամով պարտատոմսերի առաջին թողարկումը հնարավորություն կտա ԱԶԲ-ին Հայաստանում տեղական արժույթով վարկեր տրամադրել՝ միևնույն ժամանակ ներգրավելով օտարերկրյա ներդրումներ և աջակցելով հայկական կապիտալի շուկայի զարգացմանը»:
Հայկական դրամով արտահայտված պարտատոմսերի համար վճարման արժույթը ԱՄՆ դոլարն է, և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ հանրային սահմանափակ ընկերությունը՝ որպես միանձնյա կառավարիչ, երաշխավորել է դրանք: Նոր թողարկումն ունի 7.2392% կիսամյակային տոկոսադրույք: Պարտատոմսերը ամբողջությամբ տեղաբաշվել են ներդրողների միջև Եվրոպայում:
Պարտատոմսերից ստացվող եկամուտները կուղղորդվեն Հայաստանում ԱԶԲ-ի կողմից տրամադրվող՝ տեղական արժույթով վարկավորմանը: 2017 թվականին ԱԶԲ-ն Հայաստանում վարկերի տեսքով տրամադրել է 40 միլիոն դոլար պետությանը և 86 միլիոն դոլար` մասնավոր հատվածին:
ԱԶԲ-ն մշտական վարկառու է միջազգային պարտատոմսերի հիմնական շուկաներում, սակայն այն նաև թողարկումներ է արել Ասիայի զարգացող երկրներում՝ խթանելու պարտատոմսերի ներքին շուկաները՝ որպես բանկային վարկավորման այլընտրանք: Ընդհանուր առմամբ, 2017 թվականին ԱԶԲ-ն կապիտալի շուկաներից ավելի քան 27 միլիարդ ԱՄՆ դոլար է ներգրավել:
ԱԶԲ-ն պատրաստակամ է նպաստելու Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճմանը, ներառական աճին, տոկունությանն ու կայունությանը` շարունակելով նաև իր ջանքերը ծայրահեղ աղքատության վերացման ուղղությամբ: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին, այն պատկանում է 67 անդամների, որոնցից 48-ը տվյալ տարածաշրջանից են: 2017 թվականին ԱԶԲ-ն իրակացրել է 32,2 մլրդ ԱՄՆ դոլարի գործառնություններ, այդ թվում՝ 11,9 մլրդ ԱՄՆ դոլար` համաֆինանսավորման տեսքով:
Նմանատիպ նյութեր
1141 դիտում
20:03 30-08-2023
Ֆասթ Բանկը թողարկել է ՀՀ դրամով 11․5% և ԱՄՆ դոլարով 6․25% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսեր
5468 դիտում
18:01 27-08-2024
Ամիօ բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է դրամով և դոլարով պարտատոսմսեր
1356 դիտում
21:29 06-07-2015
Ուկրաինան պատրաստ է գազի դիմաց իր պետական պարտատոմսերը տալ
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան