4533 դիտում
23:27 31-08-2018
ՌԴ ԱԳՆ-ն Դոնեցկի հանրապետության ղեկավարի սպանությունը ահաբեկչություն է որակում
Մոսկվայում Դոնեցկի հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը ահաբեկչություն են որակում: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը:
«Սեպար» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Դոնեցկի Հանրապետության ղեկավարի զոհվելու մասին ավելի վաղ կայքը հայտնել էր հանրապետության ուժային կառույցների աղբյուրը: Այդ տեղեկությունը հաստատել է ինքնահռչակ հանրապետության ժողովրդական խորհրդարանի պատգամավոր Վլադիսլավ Բերդիչևսկին:
«Մինսկի պայմանավորվածությունները կատարելու ու ներքին հակամարտության լուծման ուղիներ որոնելու փոխարեն Կիևի պատերազմի կուսակցությունն իրականացնում է ահաբեկչության սցենարը` խորացնելով տարածաշրջանի առանց այդ էլ բարդ իրադրությունը»,- լրագրողներին ասել է Զախարովան:
Նա կոչ է արել միջազգային հանրության հսկողության ներքո այս հանցագործության անաչառ քննություն անցկացնել:
«Միջազգային հանրությունը պետք է պահանջի, և հսկողության տակ առնի այս հանցագործության անաչառ քննությունը, որը տեղի է ունեցել խաղաղ բնակչության աչքի առաջ»,- ասել է նա:
Նմանատիպ նյութեր
2799 դիտում
21:17 13-12-2019
ՀՀ ԱԳՆ-ն արհեստածին է որակում ԼՂ կարգավորման գործընթացքում միջհամայնքային հանդիպումների հարցը
Այս բաժնից
952 դիտում
15:11 20-10-2024
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
775 դիտում
13:20 20-10-2024
Իրանի դեմ ցանկացած հարձակում նշանակում է կարմիր գծի հատում. դա անպատասխան չենք թողնի. Իրանի ԱԳ նախարար
1828 դիտում
11:34 20-10-2024
Օդեսայում հայ գործարարի են գնդակահարել