211652_close_icon
views-count3072 դիտում article-date 15:33 01-09-2018

Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ որոշում պետք է կայացնի ժողովուրդը. Արմեն Սարգսյան

Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ որոշում պետք է կայացնի ժողովուրդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ չմեկնաբանելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: «Նախագահի խնդիրը չէ՝ մեկնաբանել քաղաքական, պետական գործիչների հայտարարությունները: Եթե Սահմանադրությանն ու մեր պետականությանը վտանգ սպառնա, այդ ժամանակ ես ելույթ կունենամ, բայց վտանգ չեմ տեսնում: Ճանապարհներ փնտրելը, կարծիք արտահայտելը, խոսակցությունները՝ բնականոն իրավիճակ է»,- «[url=https://armenpress.am/arm/news/945737.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ նշեց նախագահը և հավելեց, որ իր դերն այն է, որ չհարի որևէ կուսակցության, գաղափարախոսության և իր մեջ, որպես անհատ, կրի արժեքներ՝ պետություն, անկախություն և Սահմանադրություն: Օգոստոսի 17-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում, իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ:

Նմանատիպ նյութեր