211652_close_icon
views-count4693 դիտում article-date 19:33 15-05-2021

Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը պետք է կայացնի երեք որոշում. Արթուր Ղազինյան

«Իրավիճակը սրվում է Հայաստանի պետական սահմանին, Հայաստանը ենթարկվում է հարձակման` ագրեսոր Ադրբեջանի կողմից», իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

«Վտանգված է Հայաստանի արտաքին անվտանգությունն ու սահմանների անխախտելությունը։
Հայաստանը կանգնած է նոր պատերազմի շեմին։

Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը պետք է կայացնի երեք որոշում.

1. Զբաղեցրած պաշտոնից ազատի փոխվարչապետ Տիգրան Ավինյանին;
2. Այդ պաշտոնում նշանակի Ռոբերտ Քոչարյանին;
3. Հրաժարվի վարչապետի ժամանակոր պաշտոնակատարից` վարչապետի պարտականությունները փոխանցելով Ռոբերտ Քոչարյանին։

Ժողովրդավարություն խաղալու ժամանակն ավարտվում է, գալիս է ՈւԺԻ ԻՐԱՎՈւՆՔԻ ժամանակը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր