Ռիո Դե Ժանեյրոյում ամբողջությամբ այրվել է Բրազիլիայի հնագույն թանգարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռիո Դե Ժանեյրոյում գտնվող Բրազիլիայի ազգային թանգարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Газета-ն, վկայակոչելով Globo լրատվական գործակալությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով երկրի հնագույն գիտական կենտրոնն ամբողջությամբ այրվել է:
Ըստ նախնական վարկածի՝ կրակը բռնկվել է կիրակի երեկոյան, իսկ հրդեհի առաջացման պատճառները դեռ հայտնի չեն, սակայն այն ոչնչացրել է թանգարանի բոլոր ցուցանմուշները:
Հրդեհի հետևանքով զոհեր ու տուժածներ չկան:
Նշվում է, որ Բրազիլիայի ազգայի թանգարանում պահվում էր ավելի քան 20 միլիոն ցուցանմուշ: Այն երկրի հնագույն թանգարանն էր, որը հիմադրվել է 1818 թվականին Պորտուգալիայի արքա Ժուան VI-ի կողմից: