2745 դիտում
16:18 03-09-2018
Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի քաղաքապետի թեկնածուներին կոչ է անում հանդիպել՝ մի շարք հարցեր քննարկելու
Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է քաղաքապետի մյուս թեկնածուներին չորեքշաբթի՝ սեպտեմբերի 5-ին, հանդիպել Ռազմավարական և ազգային հետազոտական կենտրոնի նիստերի դահլիճում:
Նպատակն, ըստ Հովհաննիսյանի, ընտրությունների հավասարության, քաղաքավարության և փոփադարձ հարգանքի մթնոլորտում անցկացումն է:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Բոլորս լիահույս ենք, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները պետք է դառնան ամենաազատը, ամենաարդարն ու ամենաթափանցիկը Հայաստանի Հանրապետության վերջին գրեթե քառորդդարյա պատմության մեջ: Դրան զուգահեռ շատ կարևոր է, որպեսզի ընտրություններն անցնեն դրական միջավայրում՝ սիրո և համերաշխության հեղափոխության ոգուն ու Նոր Հայաստանի մասին ՀՀ քաղաքացիների՝ հատկապես երևանցիների պատկերացումներին հարիր:
Կոչ եմ անում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի ցուցակները գլխավորող անձանց՝ այս չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին, հանդիպել Ռազմավարական և ազգային հետազոտական կենտրոնի նիստերի դահլիճում (հասցե՝ Երզնկյան 75, Երևան) և հրապարակավ՝ մամուլի ներկայությամբ, քննարկել ու ընհանուր հայտարարի գալ առաջիկա ընտրությունները հավասարության, քաղաքավարության և փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում անցկացնելու սկզբունքների շուրջ: Համաձայնության դեպքում՝ խնդրում եմ արձագանքել հեռախոսով՝ (010-27-16-00) կամ (093)-66-80-30, կամ էլ. փոստով՝ [email protected] :
Ժպտա՛նք մեր համաքաղաքացիների հետ միասին»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
751 դիտում
11:22 23-01-2025
Պատերազմում կային նաև գեղեցիկ դրվագներ. պատմում է արցախյան պատերազմի մասնակից Արմեն Գրիգորյանը. Iravaban.net