1633 դիտում
16:35 03-09-2018
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցություն է անցկացրել տեսչական և վերլուծական բաժնի անձնակազմի հետ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետՀակոբ Հակոբյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության տեսչական և վերլուծական բաժնի աշխատակիցների հետ:
Հրավիրված խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն անդրադարձել է Տեսչական և վերլուծական բաժնի կողմից ուսումնասիրված կատարողական վարույթների, Ծառայության տարբեր բաժիններում իրականացված տեսչական ստուգումների և կատարված ծառայողական քննությունների արդյունքներին:
Հակոբ Հակոբյանն ընդգծել է, որ բաժնի աշխատանքը շատ կարևոր նշանակություն ունի Ծառայության բնականոն գործունեության սահուն ընթացքն ապահովելու տեսանկյունից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բաժնի գործառույթներից է նաև քաղաքացիների դիմումներին, գրություններին ու դիմում-բողոքներին պատասխանելը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է բաժնի աշխատակիցներին այսուհետ փոխել գրություններին պատասխանելու ընթացակարգն ու յուրաքանչյուր քաղաքացու դիմումին առավել հանգամանալից, պարզ, միաժամանակ նաև օրենքի սահմաններում սպառիչ պատասխաններ տալ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողըՏեսչական և վերլուծական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Բալյանին հանձնարարել է բաժնի գործառույթներն իրականացնելիս ուժեղացնել նաև հսկողությունն իրականացվող ծառայողական քննությունների նկատմամբ՝ միևնույն ժամանակ ապահովելով օբյեկտիվ, հանգամանալից և թիրախային վերլուծություն իրականացվող յուրաքանչյուր տեսչական ստուգման դեպքում: Հակոբ Հակոբյանը նշել է, որ բաժնի գործունեության արդյունավետությունից է կախված նաև կարգապահական խախտումներ ծնող պատճառների և դրանց նպաստող պայմանների հնարավորինս արագ բացահայտումը՝ հետագայում խախտման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
1350 դիտում
12:33 28-12-2017
Արմեն Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել տեսչական և վերլուծական բաժնի անձնակազմի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1857 դիտում
11:42 09-01-2019
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցություն է հրավիրել Ծառայության ղեկավար անձնակազմի մասնակցությամբ
Այս բաժնից
853 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
781 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
979 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել