9486 դիտում
16:23 03-09-2018
«Սոսե» միջազգային կինոփառատոնը խոստանում է տպավորել իր կինոպատմություններով
«Սոսե» միջազգային կինոփառատոնը կերտում է իր հինգերորդ պատմությունը։ Անցած հինգ տարիների ընթացքում կինոփառատոնի կազմակերպիչներին հաջողվել է ոչ միայն փառատոնի շուրջ համախմբել կինոսիրողպահանջկոտ հանդիսատեսի բանակը, այլև գրավել հենց կինոհեղինակների ուշադրությունը։Եթե տարիներ առաջ փառատոնը մեկնարկեց հայ հեղինակների ընդամենը 8 ֆիլմով, ապա այս տարի արդեն «Սոսե» հինգերոդ միջազգային կինոփառատոնի մասնակցության հայտ է ներկայացրել 39 երկրի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Նոր Զելանդիա)742 հեղինակ, մրցութային փուլ է անցել 172 ֆիլմ։
«Ուրախալի է նշել, որ փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի տարբեր անկյուններում գործող ֆիլմարտադրողներ։ Մեզ համար դա իհարկե այս տարիների կատարած աշխատանքի լավագույն գնահատականն է, բայց պիտի խոստովանեմ, որ դա նաև «դժվարացրել է» մեր աշխատանքը։ Մեր նախնական ընտրական հանձնախումբըկանգնած էրշատ պատասխանատու և բարդ ընտրության առաջ՝լավագույներից ընտրել լավագույնը»,-ասում է «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյանը։
«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնին կներկայացվեն նաև հեղինակավոր կինոփառատոններին մասնակցած և մրցանակների արժանացած ֆիլմեր։ Օրինակ՝ ռուս ռեժիսոր ԻգորՊոպլաուխինի «Օրացույց» ֆիլմը 2018 թ-ին Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է երկրորդ, «Կինոտավր»-ի՝ գլխավոր մրցանակներին, Եվրասիա միջազգային կինոփառոտնի՝ ժյուրիի հատուկ մրցանակի,ֆրանսիացի երիտասարդ խոստումնալից ռեժիսոր ՍելինԴյուվոյի «Մեծվիշտ» ֆիլմը Վենետիկի միջազգային կինոփառատոնում արժանացել է վենետիկյան հորիզոն մրցանակի՝ որպես լավագույն կարճամետրաժֆիլմ, շվեդ ռեժիսոր Մարիա Էրիքսսոն-Հեշթի «Դպրոցական դժվարություններ» ֆիլմն արդեն ներկայացվել է Չեխիայի հայտնի Կարլովի Վարեի, Տորոնտոյի միջազգային և Նեշվիլլի կինոփառատոններում։
Կինոփառատոնի մրցութային փուլ անցած ֆիլմերը կներկայացվեն հետևյալ անվանակարգերում՝ հիմնական մրցութային ծրագիր (15 խաղարկային լիամետրաժ, 63 խաղարկային կարճամետրաժ և 21 վավերագրական ֆիլմ), «Բովանդակությունը՝ կին» (27 ֆիլմ), «Ուսանողական» (48 ֆիլմ)։
Փառատոնի գեղարվեստական ղեկավարը կարևոր առանձնահատկություններից մեկը համարում է այն, որցուցադրությունները չեն կենտրոնանա միայն մայրաքաղաքում․ «Արդեն երրորդ տարին է մարզերի հանդիսատեսը ևս հնարավորություն է ունենումդիտել մեր փառատոնի ֆիլմերը։ Այս տարի «Սոսե»-ի ֆիլմերը կցուցադրվեն Գորիսում, Եղեգնաձորում, Դիլիջանում, Գյումրիում, Ղափանում, տարեցտարի ավելանում են մարզերի ընդգրկվածությունը»։
Նախատեսվում է խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերիցուցադրություն նաև արտամրցութային ծրագրում։ Կինոփառատոնը կանդրադառնա նաև Վիլյամ Սարոյանի ծննդյան 110 ամյակին։ Սարոյանական օրերը կանցկացվեն «Ըստ Սարոյանի» խորագրով։ Արտամրցութային ծրագրում կներկայացվեն նաև Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր։
«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի սեպտեմբերի վերջին և կտևի մոտ երկու ամիս։
Նմանատիպ նյութեր
3645 դիտում
17:54 27-09-2018
«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի Վ․ Սարոյանի ֆիլմով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
30008 դիտում
20:54 28-09-2018
«Սոսե» միջազգային կինոփառատոնը կերտում է իր հինգերորդ պատմությունը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3712 դիտում
15:26 28-06-2017
Հայաստանյան «Մեկ պատուհան» համակարգը տպավորել է միջազգային փորձագետներին
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան