211652_close_icon
views-count30011 դիտում article-date 20:54 28-09-2018

«Սոսե» միջազգային կինոփառատոնը կերտում է իր հինգերորդ պատմությունը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Սոսե» միջազգային կինոփառատոնը կերտում է իր հինգերորդ պատմությունը։ Անցած հինգ տարիների ընթացքում կինոփառատոնի կազմակերպիչներին հաջողվել է ոչ միայն իրենց շուրջ համախմբել կինոյի սիրահար պահանջկոտ հանդիսատեսի բանակը, այլև գրավել հենց կինոհեղինակների ուշադրությունը։ Եթե տարիներ առաջ փառատոնը մեկնարկեց հայ հեղինակների ընդամենը 8 ֆիլմով, ապա այս տարի արդեն «Սոսե» հինգերոդ միջազգային կինոփառատոնի մասնակցության հայտ է ներկայացրել 39 երկրի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Նոր Զելանդիա)742 հեղինակ, մրցութային փուլ է անցել 174 ֆիլմ։ «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնին կներկայացվեն նաև հեղինակավոր կինոփառատոնների էկրան բարձրացած և մրցանակների արժանացած ֆիլմեր։ Օրինակ՝ ռուս ռեժիսոր ԻգորՊոպլաուխինի «Օրացույց» ֆիլմը 2018 թ-ին Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է երկրորդ, «Կինոտավր»-ի՝ գլխավոր մրցանակներին, Եվրասիա միջազգային կինոփառոտնի՝ ժյուրիի հատուկ մրցանակի, ֆրանսիացի երիտասարդ խոստումնալից ռեժիսոր ՍելինԴյուվոյի «Մեծվիշտ» ֆիլմը Վենետիկի միջազգային կինոփառատոնում արժանացել է վենետիկյան հորիզոն մրցանակի՝ որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ, շվեդ ռեժիսոր Մարիա Էրիքսսոն-Հեշթի «Դպրոցական դժվարություններ» ֆիլմն արդեն ներկայացվել է Չեխիայի հայտնի Կարլովի Վարեի, Տորոնտոյի միջազգային և Նեշվիլլի կինոփառատոններում։ Կինոփառատոնի մրցութային փուլ անցած ֆիլմերը կներկայացվեն հետևյալ անվանակարգերում՝ հիմնական մրցութային ծրագիր (15 խաղարկային լիամետրաժ, 63 խաղարկային կարճամետրաժ և 21 վավերագրական ֆիլմ), «Բովանդակությունը՝ կին» (27 ֆիլմ), «Ուսանողական» (48 ֆիլմ)։ Կինոփառատոնի ժյուրիների կազմում են կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը /Հայաստան/, կինոօպերատոր Աշոտ Մովսեսյանը /Հայաստան/, կինոռեժիսորՆինո Կիրտաձեն /Վրաստան/,դերասանուհի Զառա Անտոնյանը /Գերմանիա/, ռեժիսոր և դերասանՍլավա Ստեփանյանը /ՌԴ/, ռեժիսոր ևդերասանուհի Ջուլիա Կամպանելլին /ԱՄՆ/, կինոռեժիսորՀարություն Խաչատրյանը /Հայաստան/,պրոդյուսեր և ռեժիսոր Արմինե Անդան /Հայաստան/։ Փառատոնի ընթացքում ցուցադրությունները չեն կենտրոնանա միայն մայրաքաղաքում։ Արդեն երրորդ տարին է մարզերի հանդիսատեսը ևս հնարավորություն է ունենում դիտել փառատոնի ֆիլմերը։ Այս տարի «Սոսե»-ի ֆիլմերը կցուցադրվեն Եղեգնաձորում, Դիլիջանում, Գյումրիում։ Կինոփառատոնն այս տարի մտադիր է հիշեցնել մոռացության մատնված ու լքված նախկին կինոթատրոնների մասին և ոչ միայն հիշեցնել: «Սոսե»-ն կանդրադառնա Երևանի «Հայրենիք», Եղեգնաձորի «Արագիլ» և Դիլիջանի չգործող կինոթատրոններին։ «Սոսե» միջազգային կինոփառատոնի այդ նախաձեռնությանը միացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Կինոփառատոնի կազմակերպիչնեը կշրջեն Հայաստանի տարբեր քաղաքներում և տեղի պատասխանատուների հետ կփորձեն միասին լուծել այն խնդիրները, որոնք խոչնդոտում են կինոթատրոններն իրենց բուն նպատակին ծառայեցնելուն։ Սեպտեմբերի 29-ին առաջին կանգառը Դիլիջանն է։ Այստեղ կազմակերպիչներին կմիանան «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի անդամներն ու Դիլիջանի համայնքային կենտրոնը: Տեխնիկական խնդիրները լուծելուց հետո սեպտեմբերի 30-ին, Դիլիջանի կինոթատրոնում նախատեսված է առաջին կինոցուցադրությունը՝ էկրան կբարձրանա Ռոման Ժիգալովի /ՌԴ/ «Անտառ» ֆիլմը։ Դրան կհաջորդեն փառատոնային այլ ֆիլմերի ցուցադրություններ ևս։ Նույն սկզբունքով փառատոնի կազմակերպիչները կանգառ կունանեն նաև Եղեգնաձորում։ Այստեղ այլ իրավիճակ է՝ «Արագիլ» կինոթատրոնի երբեմնի գործունեության մասին կիշեցնենք հարակից հրապարակում կազմակերպվելիք բացօթյա կինոցուցադրությունների միջոցով։ Այս նախաձեռնության գլխավոր ձեռքբերումը կլինի կինոյի սիրահարներին նորից դեպի «Հայրենիք» կինոթատրոն բերելու ավանդույթի վերականգնումը։ Սեպտեմբերի 28-ին «Սոսե» հինգերոդ միջազգային կինոփառատոնը կբացվի այս կինոթատրոնում։ Մոտ երկու ամիս՝ ամեն կիրակի, «Հայրենիք» կինոթատրոնում կինոցուցադրություններ կլինեն։ «Սոսե» միջազգայինկինոփառատոնիայսնախաձեռնությունըմշակութայինհեղափոխության յուրօրինակ դրսևորում է, արժեքներիվերագնահատումևհաստատում։Կինոփառատոնի կազմակերպիչները վստահ են, որ սա լավ հնարավորություն է ոչ միայն կինոթատրոններին նոր կյանք տալու և կինոն վերադարձնելու մեծ էկրան, այլև զարկ տալու կինոարտադրությանը։ Սա նաև կնպաստի մարզերում մշակութային կյանքը քիչ, թե շատ ակտիվացնելուն։ Նախատեսվում է խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր ցուցադրություն նաև արտամրցութային ծրագրում։ Կինոփառատոնը կանդրադառնա նաև Վիլյամ Սարոյանի ծննդյան 110 ամյակին։ Սարոյանական օրերը կանցկացվեն «Ըստ Սարոյանի» խորագրով։ Կցուցադրվեն Վ․ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր՝«Իթակա» /Մեգ Ռայան/, «Աքսոր» /Զվյագինցև/, «Կիսալուսնի ծովածոցը» /Մարինե Զաքարյան/, «Սարոյանի կտակը» /Գրիգոր Հարությունյան/։ «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը կբացվի սեպտեմբերի 28-ին, ժամը 19։00-ին «Հայրենիք» կինոթատրոնում։ Փառատոնը կբացվիՎիլյամ Սարոյանի համանուն պիեսի էկրանավորմամբ, կցուցադրվի Մարատ Վարժապետյանի «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» ֆիլմը /«Երևան» կինոստուդիա, սցենարի հեղինակ Մ․ Վարժապետյան, օպերատորներ՝ Մ․Վարժապետյան, Ա․ Մովսեսյան, գլխավոր դերակատարներ՝ ԱնդրեյՊոդոշյան, Մարի Սեթխանյան/։Կինոփառատոնը կտևի մոտ երկու ամիս։ «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+

Նմանատիպ նյութեր