7523 դիտում
18:18 04-09-2018
Հայաստանում տեղակայված ՌԴ զորքերում կոռուպցիոն դրսևորումները «դուրս են ՀՀ ԱԱԾ-ի իրավասության շրջանակներից». ԱԱԾ
ՌԴ Զինված ուժերի՝ ՀՀ Արտաշատ քաղաքում տեղակայված 2392 զորամասում չարաշահումների և այլ կոռուպցիոն դրսևորումների մասին նախկին զինծառայող Արմեն Մարգարյանի ահազանգի հիման վրա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2018 թ. հուլիսի 25-ին ծառայողական քննություն իրականացնելու և քրեական գործ հարուցելու հարցով դիմել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին և 2018 թ. օգոստոսի 22-ին պատասխան ստացել, որ «դրանց լուծումը դուրս է ՀՀ ԱԱԾ իրավասությունների շրջանակից»:
Նախկին զինծառայողը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ահազանգել էր, որ զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնում նշանակվելիս 718 կգ բենզինի պակասորդ է բացահայտել, որը նախկին պահեստապետը կոծկել է՝ բենզինի տարայի մեջ ջուր ավելացնելով, բայց պակասորդը փորձել են վերագրել Ա. Մարգարյանին:
Վերադասի առաջարկով վերջինս ստիպված է եղել մեքենաները թերի լիցքավորել, իսկ վարորդներն էլ փաստաթղթերում կիլոմետրերի ավելի մեծ թվեր են գրել՝ դրանով հավասարակշռելով պակասորդը: Հետագայում խնդիրը վերագրել են տարաների տարողությանը: Դրանից հետո բենզինի պակասորդ է արձանագրվել ևս մի քանի անգամ: 2017 թ. ապրիլին Ա. Մարգարյանն ազատվել է աշխատանքից, բայց բենզինի պակասորդի գործով նրան է մեղադրանք առաջադրվել, և նշանակվել է տուգանք: Ահազանգին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մանրամասն անդրադարձել է առանձին հրապարակմամբ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանն էր դիմել այն հիմնավորմամբ, որ ՌԴ սահմանապահ զորքերի կենսապահովման գործառույթները, կողմերի միջև կնքված պայմանագրերի համաձայն, իրականացնում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ ֆինանասավորումն ու նյութատեխնիկական աջակցությունը՝ կողմերը: Եվ ենթադրվում է, որ ֆինանսավորում տրամադրող կողմը, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը, պետք է վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերը կանխելու մեխանիզմներ ունենա: Սակայն ինչպես հասկանում ենք ՀՀ ԱԱԾ Գլխավոր վարչության պետ Ե. Մկրտչյանի պատասխանից, Հայաստանի Հանրապետությունը, ի դեմ՝ ՀՀ ԱԱԾ-ի, դա համարում է Ռուսաստանի Դաշնության դատարանների իրավասության ներքո գտնվող հարց և հրաժարվում է միջոցներ ձեռնարկելուց:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այս հարցով կդիմի ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին:
[b]
Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ[/b]
Նմանատիպ նյութեր
958 դիտում
12:19 17-04-2024
Միջադեպն իրապես ցավալի է, սակայն այն, ինչ տեղի է ունեցել հետո, դուրս է բանականության շրջանակներից. «Հայաքվե»
Այս բաժնից
805 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
835 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»