3617 դիտում
21:56 06-09-2018
Ոստիկանության պետի տեղակալները խորհրդակցություն են անցկացրել ոստիկանության կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 6-ին ոստիկանության պետի տեղակալներ Արման Սարգսյանը և Աղասի Կիրակոսյանը խորհրդակցություն անցկացրին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմի հետ: Օրակարգում ոստիկանության ծառայությանն առնչվող տարբեր հարցեր էին:
Սեպտեմբերի 8-ին նախատեսված «Մաքուր Երևան» խորագիրը կրող հանրապետական շաբաթօրյակի ժամանակ ոստիկանության գործողությունների մասին խոսելիս Աղասի Կիրակոսյանը ցուցում տվեց հանձնարարել անձնակազմին ուշադիր լինել և բացառել քաղաքացիների կողմից չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը: Աղասի Կիրակոսյանը հիշեցրեց, որ առջևում նաև Անկախության հռչակման օրն է, տոն, որ մեծ շուքով է նշվում ողջ հանրապետությունում, և որպեսզի այդ տոնական տրամադրությունը որևէ կերպ չխաթարվի, ոստիկանական կարգախմբերը պետք է կրկնակի աչալուրջ լինեն:
Խորհրդակցության ժամանակ առանձնակի մանրամասն խոսվեց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ, ինչպես և ընտրության ժամանակ ոստիկանության գործողությունների մասին: Ոստիկանության պետի տեղակալները շեշտեցին, որ չպետք է հանդուրժել ընտրական կեղծարարության կամ ընտրակաշառքի որևէ դրսևորում:
Օրկարգային թեմաներից էր` հոկտեմբերի 6-13-ը Հայաստանում կայանալիք ֆրանկոֆոն պետությունների գագաթնաժողովի ընթացքում ոստիկանության խնդիրները: «Ըստ նախնական տվյալների, մոտ 30 պետություններից 4-ից 5000 օտարերկրյա քաղաքացի է գալու և նրանք մեր երկրի մասին պատկերացում են կազմելու նաև ոստիկանության ծառայությունը տեսնելիս»,- ասաց Աղասի Կիրակոսյանը:
Խորհրդակցությանը քննարկվեց նաև, թե որոնք են լինելու ոստիկանության գործողություները Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ: Հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին անդրադառնալով` ոստիկանության պետի տեղակալները ևս մեկ անգամ ընդգծեցին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կոռուպցյոն դրսևորումները բացառելու պահանջը` հիշեցնելով որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։
Խորհրդակցության ավարտին ստորաբաժանման ղեկավարներին տրվեցին կոկնկրետ հանձնարարականներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3262 դիտում
17:47 06-12-2018
Ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել կենտրոնական վարչակազմի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»