3092 դիտում
23:40 06-09-2018
«National Instruments»-ի հայաստանյան գրասենյակը տեղափոխվել է «Ինժեներական քաղաք»
Երևանի Ջրվեժ թաղամասում կառուցվելիք «Ինժեներական քաղաք»-ի առաջին բնակիչներն արդեն նշում են իրենց նորամուտը։ Ամերիկյան «National Instruments Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղը ՁԻՀ (EIF) բիզնես կենտրոնից տեղափոխվել է այստեղ։
Գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը կայացավ սեպտեմբերի 5-ին։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը։
«National Instruments Corporation»-ը հինադրվել է ԱՄՆ Տեխաս նահանգում, գլխամասային գրասենյակը Օսթին քաղաքում է։ Այն համաշխարհային առաջատարներից է չափիչ սարքերի, ավտոմատացված թեստավորման ու կառավարման համակարգերի նախագծման և արտադրության ոլորտում։ Հայաստանյան մասնաճյուղը գործունեությունը սկսել է 2007 թվականին և դարձել մայր ընկերության «Համակարգային ճարտարագիտության կենտրոն» (Systems Engineering center):
Գրանսենյակի բացման կապակցությամբ Հայաստան է ժամանել նաև «National Instruments» (NI) ընկերության տարածաշրջանային գծով փոխնախագահ Ռոբերտ Մորտոնը։
«NI Հայաստանի» գործադիր տնօրեն Արսեն Առուստամյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին շենքում, ծանոթացան գրասենյակային պայմաններին։ Ընկերության ղեկավարը ներկայացրեց խոշոր նախագծերը, որոնք իրականացվել են հայաստանյան թիմի 10-ից ավելի տարիների գործունեության ընթացքում։ Նրա խոսքով` իրենց մասնագետները զբաղվում են ինժեներական համալիր լուծումների նախատիպերի մշակմամբ և նորարարական մեթոդների հետազոտությամբ։
Ընթացիկ խոշոր նախագծերից են 5G կապի համակարգերի նախատիպերի մշակումը, ինքնավար մեքենաների տարբեր ֆունկցիաների թեստավորումը, IIoT (Արդյունաբերական ինտերնետ իրերի) կիրառումը և այս ուղղությունների համար նախատեսված միկրոսխեմաների թեստավորումը։
Շրջայցից հետո նախարարի տեղակալը, «NI Co.» փոխնախագահն ու «NI Հայաստանի» տնօրենը համատեղ ասուլիս ունեցան։
Հակոբ Արշակյանը, շնորհավորելով կազմակերպության աշխատակիցներին, ընդգծեց միջազգային ընկերությունների դերը հայաստանյան ՏՀՏ և ինժեներական ոլորտի զարգացման գործում։
«Ունենք 3 ուղղություն, որոնք առաջ են տանում բարձր տեխնոլոգիական ինդուստրիան՝ կրթություն և գիտություն, միջազգային ընկերություններ, որոնք իրենց փորձն ու կառավարման մշակույթն են բերում Հայաստան և երրորդը`մեր տեղական ընկերությունները։ Ինժեներական ոլորտում «NI» ընկերության ներկայությունը անգնահատելի է: «National Instruments»-ը ինժեներական պլատֆորմ է ստեղծում, և դրա շուրջ հավաքվում են այն ընկերությունները, որոնք ռեալիզացնում են իրենց գիտելիքները` օգտագործելով այդ պլատֆորմը»,- ասաց Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով` Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում այդպիսի 15-ից ավելի ընկերություններ են ստեղծվել, որոնք զբաղվում են համակարգերի ինտեգրացիայով, այսինքն՝ սարքավորումների, ծրագրային ապահովման և գիտելիքների համադրմամբ ստանում են վերջնական լուծում հաճախորդի համար։
«Մենք պետք է բոլոր նախապայմանները ստեղծենք և նպաստենք, որ միջազգային ընկերությունների ներկայացուցչությունները Հայաստանում ավելանան, միաժամանակ ավելանա նաև նրանց աշխատակիցների թիվը»,- նշեց Հակոբ Արշակյանը։
«NI Հայաստանի» տնօրեն Արսեն Առուստամյանն ամփոփեց անցած 10 տարիների աշխատանքը՝ նշելով, որ, սկսելով ընդամենը 3 ինժեներների հետ, այսօր «NI Հայաստանը» 65 աշխատակից ունի։ «National Instruments» ընկերության մասնակցությամբ Երևանում իրականացվել է այնպիսի խոշոր նախագիծ, ինչպիսին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալասարանում կառուցված «ANEL»-ն է (Հայկական ազգային ինժեներական լաբորատորիաները)։
Արսեն Առուստամյանը վստահություն հայտնեց, որ տեղափոխությունը, շենքային պայմանների բարելավումը հնարավորություն կտան բարձրացնելու իրենց գործունեության արդյունավետությունն ու ավելի արագ զարգանալու։ Դրան կնպաստեն նոր շենքում ստեղծված լաբորատորիաներն ու առկա սարքավորումները։ Բացի այդ, գրասենյակի տեղափոխությունը ավելի կարագացնի «Ինժեներական քաղաքի» նախագծի իրականացմանը։
«National Instruments»-ի փոխնախագահը նշեց, որ իրենք մեծ կարևորություն են տալիս հայաստանյան գրասենյակին, որովհետև այստեղ հավաքված է պրոֆեսիոնալների թիմ, որն ունակ է լուծելու ինժեներական բարդ խնդիրներ: Նա հույս հայտնեց, որ նոր միջավայրը մեծ քայլ կդառնա հայաստանյան գրասենյակի և առհասարակ ընկերության զարգացման ճանապարհին։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2503 դիտում
18:51 28-06-2017
National Instruments-ի հետ քննարկվել են համագործակցության ուղղությունները
4130 դիտում
17:40 22-08-2018
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ի կառուցման ծրագրի ընթացքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3820 դիտում
20:05 01-12-2018
Տեղի է ունեցել «Ինժեներական քաղաք»-ի հիմնարկեքի արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
400 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
547 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
928 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ