1569 դիտում
14:15 07-09-2018
Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման արդյունքում քաղաքացուն ի պահ է հանձնվել իր ավտոմեքենան
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժին դիմած քաղաքացին խնդրել է աջակցություն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հատուկ պահպանվող տարածք տարված իր ավտոմեքենան իրեն ի պահ հանձնելու հարցում:
Դիմողը տեղեկացրել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ունի հարուցված բազմաթիվ կատարողական վարույթներ, որոնց մի մասը ենթակա է կարճման՝ շնորհիվ վերջերս վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման: Քաղաքացին հայտնել է, որ կատարողական վարույթի կարճումը կարող է տևել ամիսներ, իսկ հատուկ պահպանվող տարածք տարված մեքենան իր ապրուստի միակ միջոցն է:
Պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ:
Քննարկման արդյունքում քաղաքացու՝ կարճման ենթակա կատարողական վարույթները կարճվել են առաջնահերթության կարգով, իսկ ավտոմեքենան ի պահ է հանձնվել քաղաքացուն՝ մինչև համաներում չտարածվող տուգանքների մաս-մաս վճարելը:
Նմանատիպ նյութեր
1203 դիտում
12:54 11-01-2019
Կրկնակի և ավելի աճել են Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ու մշտադիտարկման այցերը
811 դիտում
12:04 16-06-2020
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը Ոստիկանության բաժիններում են
1341 դիտում
11:55 28-04-2022
Ապրիլի 27-ին Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են կատարել ոստիկանության բաժիններ
Այս բաժնից
769 դիտում
13:25 16-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը (տեսանյութ)
754 դիտում
13:13 16-01-2025
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի