1203 դիտում
12:54 11-01-2019
Կրկնակի և ավելի աճել են Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ու մշտադիտարկման այցերը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, նախորդ 4 տարիների հետ համեմատած, կրկնակիից ավելի աճել են ինչպես արագ արձագանքման, այնպես էլ ազատությունից զրկման վայրեր իրականացված այցերը։
Մասնավորապես, 2014 թվականին ընդհանուր առմամբ 458 այց է իրականացվել, 2015 թվականին՝ 586, 2016 թվականին՝ 415, 2017 թվականին՝ 614, 2018 թվականին՝ 1134։
2017 թվականից, պայմանավորված Պաշտպանի մասին օրենքում տեղի ունեցած փոփոխություններով, աճել են նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ իրականացված այցերը։ Մասնավորապես, եթե 2017 թվականին տեղի է ունեցել 19 այց, ապա 2018 թվականին՝ 215։
Մշտադիտարկման այցերն իրականացվում են միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներով։ Այցերի ընթացքում արձանագրվել են ինչպես անհատական, այնպես էլ համակարգային բնույթի խնդիրներ։
Յուրաքանչյուր այցից հետո արձանագրված խնդիրները քննարկվում են ինչպես կոնկրետ հաստատությունների ղեկավարների, այնպես էլ վերադաս մարմինների հետ, ներկայացվում են խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներ։
Նմանատիպ նյութեր
1566 դիտում
14:15 07-09-2018
Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման արդյունքում քաղաքացուն ի պահ է հանձնվել իր ավտոմեքենան
811 դիտում
12:04 16-06-2020
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը Ոստիկանության բաժիններում են
1341 դիտում
11:55 28-04-2022
Ապրիլի 27-ին Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են կատարել ոստիկանության բաժիններ
Այս բաժնից
871 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1072 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1018 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան