Էկվադորում տարհանում է սկսվել 6,4 մագնիտուդով երկրաշարժից հետո
Էկվադորի մայրաքաղաք Կիտոյի բնակիչները (մոտ 1,6 մլն մարդ) ստորգետնյա ցնցումներ են զգացել սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի ընթացքում: Այդ մասին հայտնել է El Comercio թերթը:
Թերթի տվյալներով՝ մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մոտ 2 մլն բնակչություն ունեցող Գուայակիլում իշխանությունները ձեռնամուխ են եղել մարդկանց տարհանմանը:
Բնակիչների կողմից համացանցում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ճոճվում ջահերն ու պահարանների ամանեղենը:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի փոխանցմամբ՝ երկրաշարժի օջախը գտնվել է 89 կմ խորության վրա, ցնցումների էպիկենտրոնը՝ Գուայակիլից 111 կմ արևելք ընկած շրջանում:
Ավերածությունների և տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվել։