211652_close_icon
views-count10909 դիտում article-date 23:40 07-09-2018

Ավտովթար Կոտայքի մարզում. 36-ամյա վարորդը Opel-ով բախվել է ճամփեզրի բետոնե հատվածներին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 36-ամյա Արսեն Բաղյանը իր վարած Opel Vectra մակնիշի 34 ՏP 911 համարանիշի ավտոմեքենայով Բյուրեղավան քաղաքից դեպի Նուռնուս գյուղ տանող ճանապարհահատվածում բախվել է ճամփեզրի բետոնե հատվածներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համաքաղաքացի, 36-ամյա Արման Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր