26948 դիտում
16:19 12-10-2023
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Kia-ն. Kia-ն էլ բախվել է ճամփեզրի բետոնե էլեկտրասյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 36-ամյա Արման Բ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի Արալեզ գյուղի վարչական տարածքում բախվել է Վայոց ձորի մարզի բնակիչ 39-ամյա Էդվարդ Հ.-ի վարած Kia մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճամփեզրի բետոնե էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kia-ի ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ Այդա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Իսրոյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
Նմանատիպ նյութեր
10906 դիտում
23:40 07-09-2018
Ավտովթար Կոտայքի մարզում. 36-ամյա վարորդը Opel-ով բախվել է ճամփեզրի բետոնե հատվածներին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ