Alibaba-ի ղեկավարը կհեռանա պաշտոնից
Հանրահայտ Alibaba չինական ընկերության հիմնադիր Ջեք Ման որոշել է թողնել պաշտոնը և թոշակի անցնել։ Այդ մասին հայտնում է The New York Times թերթը։
Վերջինի տվյալներով՝ Ման ամենայն հավանականությամբ կհայտարարի պաշտոնից հեռանալու մասին սեպտեմբերի 10-ին՝ իր ծննդյան 54-ամյակի օրը։
Թերթը նշում է նաև, որ նա պատրաստվում է զբաղվել անգլերեն լեզվի դասավանդմամբ։
Նշենք, որ Ջեք Ման հանդիսանում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նրա կարողությունը գնահատվում է 40 մլրդ դոլար։