211652_close_icon
views-count3405 դիտում article-date 17:58 10-09-2018

Ֆրանսիայում «Սենտ-Էտյենի» նախկին խաղացողին սպանել են փողոցում

«Սենտ-Էտյենի» նախկին պաշտպան Վիլյամ Գոմիսն այսօր գիշերը սպանվել է Ֆրանսիայում: 19-ամյա ֆուտբոլիստին Թուլոնի շրջանի փողոցում ավտոմեքենայից գնդակահարել են Կալաշնիկովի ինքնաձիգից: Լա-Սեն-սյուր-Մերում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել է նաև 14-ամյա պատանի: Գոմիսը հինգ տարի անցկացրել է «Սենտ-Էտյենում»: Նախորդ մրցաշրջանում նա խաղում էր թիմի երկրորդ կազմում, իսկ ամռանը լքել է ակումբը: Տեղի դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ նախկինում Գոմիսի ընտանիքի մի քանի անդամ ներգրավված են եղել քրեական հաշվեհարդարներում: «Սենտ-Էտյենը» ցավակցություն է հայտնել խաղացողի ընտանիքին:

Նմանատիպ նյութեր