211652_close_icon
views-count2041 դիտում article-date 18:10 10-09-2018

Նախագահը հյուրընկալել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի միջեւ բարեկամական կապերի զարգացման, միջեկեղեցական երկխոսության խորացման հարցերին, ինչպես նաեւ հայ ժողովրդի կյանքում եկեղեցու պատմական դերին: Հյուրերը նաեւ նախագահին են ներկայացրել իրենց տպավորությունները Հայաստան այցելությունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր