3701 դիտում
12:51 12-09-2018
«Ծառուկյան» խմբակցությունն ԱԺ կրթության, գիտության հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը
ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան խմբացկությունը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը:
«[url=https://armenpress.am/arm/news/946899.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Ուրիխանյանը վստահեցրեց` նոր թափ է հաղորդելու հանձնաժողովին:
«Հանձնաժողովի նախագահի պաշտոնի քվոտան տրված է մեր խմբակցությանը: Մենք քննարկել և ներկայացրել ենք Ուրիխանյանի թեկնածությունը: Նա նոր մարդ չէ ԱԺ-ում, նաև հանդիպել է բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, պատասխանել է հարցերին»,-ներկայացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Ուրիխանյանը նշեց` ամեն բան կարգավորելու կարիք ունի, հատկապես կրթության ոլորտում: «Բազմաթիվ խնդիրներ ունենք հանրակրթական, բուհական համակարգում, անհամեմատ ավելի շատ` միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Իմ գնահատմամբ` կրթության և գիտության բնագավառները հետ են մնացել արդի պահանջներից: Զարգացած երկրներում թուղթ ու գրիչ, կավիճ չեք տեսնի»,-ասաց Տիգրան Ուրիխանյանն ու մատնանշեց` առանց որակյալ կրթության, չենք ունենա կիրթ, զարգացած հասարակություն:
Նա նշեց` ցանկանում է նոր թափ հաղորդել հանձնաժողովի գործունեությանը, հանդես գալ նոր օրենքներով: Խորհրդակցել է գրեթե բոլոր խմբակցությունների հետ` հասկանալու նրանց տեսակետները: Վստահեցրեց` հանձնաժողովն աշխատելու է այս դարին համահունչ և լինելու է նախաձեռնող:
Փակ քվեարկության արդյունքները պարզ կդառնան ավելի ուշ:
Ուրիխանյանը ծնվել է 1979-ի օգոստոսին Երևանում: Սովորել է Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում, հետո դադարեցրել է ուսումը, շարունակել է Երևանի կառավարման և կրթության զարգացման ակադեմիայի օտար լեզուների ֆակուլտետում, ավարտել է Երևանի միջազգային հարաբերությունների համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Եղել է նաև «Հայռուսգազարդի» տնօրենի խորհրդական: Հիմնադրել է Հայաստանի առաջադիմական-երիտասարդական կուսակցությունը: Եղել է նաև «Բարգավաճ Հայաստանի» խոսնակ, այնուհետև` ԱԺ պատգամավոր «Ծառուկյան» դաշինքից:
Նմանատիպ նյութեր
2813 դիտում
11:52 30-10-2018
«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
2331 դիտում
16:22 14-01-2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը
Այս բաժնից
502 դիտում
20:45 18-10-2024
Մխիթար Հայրապետյանը հյուընկալվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
931 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
721 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը