211652_close_icon
views-count3460 դիտում article-date 14:20 12-09-2018

Սիրիա մեկնող զինվորականները հումանիտար ոլորտի մասնագետներ են լինելու. Դավիթ Տոնոյան

ՀՀ զինված ուժերի՝ Սիրիա մեկնող անձնակազմում հումանիտար ոլորտի մասնագետներ են լինելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հավելեց, որ Սիրիա մեկնողները մոտ 100 հոգի կլինեն՝ ՀՀ զինված ուժերի հումանիտար ոլորտի մասնագետներ. բժիշկներ, հումանիտար ականազերծողներ, իրենց գործունեության ապահովման համար նաև անվտանգության ապահովման անձնակազմ է ներգրավված լինելու: «Նրանց մասնակցությունը բխում է մեր ազգային շահերից»,-նշեց նախարարը։

Նմանատիպ նյութեր