211652_close_icon
views-count12656 դիտում article-date 19:03 12-09-2018

Կառավարությունը նախատեսում է նվազագույն կենսաթոշակը բարձրացնել 60 տոկոսով, որը կկազմի 25.500 դրամ․ Մ․ Առաքելյան

Կառավարության կողմից ներկայացվել է ՀՀ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, որով առաջարկվում է հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրացնել 60 տոկոսով, որը կկազմի 25.500 դրամ, ինչը գերազանցում է պարենային աղքատության շեմը։ Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/09/12/pension/2789453]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը: Նրա խոսքով՝ ամեն բան կարվի, որ նախագիծն ուժի մեջ մտնի եկող տարվա հունվարի 1-ից։ «Հաշվարկները դրված են հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումներում, հետևաբար օրենքի սահմանված գործընթացով օրենքի փոփոխությունն այն ժամանակահատվածում տեղի կունենա, որ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից այս փոփոխությունը՝ նվազագույն կենսաթոշակի բարձրացման մասին, ուժի մեջ մտնի։ Կառավարությունն այնպես է անում, որ Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չլինի»,- ասաց Առաքելյանը։ Նա հիշեցրեց, որ նվազագույն պարենային զամբյուղից ցածր թոշակ ստացողները մոտ 80 հազար մարդիկ են, որոնց մեջ մտնում են աշխատանքային, զինվորական ու հաշմանդամության թոշակ ստացողները։ Մեսրոպ Առաքելյանը նկատեց, որ, ցավոք, այս օրենքը տարածվում է ոչ բոլոր կենսաթոշակառուների վրա։ Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/12/pension/2789453]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր