15370 դիտում
09:11 13-09-2018
Իրավապահները Մաշտոց-Լեո խաչմերուկի շենքերի կտուրներում կրակված փամփուշտներ են գտել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի քրեական գործով իրավապահները օպերատիվ-հետախուզական նոր գործողություններ են սկսել: «Ժողովուրդ» օրաթերթին Մաշտոցի պողոտա-Լեո փողոց-խաչմերուկի շենքերի բնակիչները պատմեցին, որ օրերս իրավապահները զննություն են իրականացրել իրենց շենքերի կտուրներում և ձեղնահարկերում և ուշագրավ փաստեր հայտնաբերել:
Մասնավորապես, իրավապահները գտել են կրակված փամփուշտների գնդակներ, որոնք մնացել են կտուրներում, որոշները` ճակատային պատերի մեջ: Համոզմունք կա, որ այդ գնդակները կրակվել են «Մարտի 1-ի» իրադարձություների ժամանակ:
Հիշեցնենք, նախօրեին իր ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ևս ասել էր, թե կան կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակոց են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից, ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6209 դիտում
12:16 18-04-2018
Երևանի Մաշտոց-Թումանյան խաչմերուկի տարածքում զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
1570 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
2083 դիտում
10:49 08-04-2015
Սէֆիլյանի և նրա թիմակիցների տանը իրավապահները մահակներ են գտել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»