2092 դիտում
10:49 08-04-2015
Սէֆիլյանի և նրա թիմակիցների տանը իրավապահները մահակներ են գտել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում քաղբանտարկյալների թիվը երեկ հինգով ավելացավ: Առավոտյան լուրեր ստացվեցին, որ ՀՀ իրավապահները սկսել են ձերբակալել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար կազմին: Միաժամանակ խուզարկություններ էին ընթանում նախաձեռնության երևանյան և մի քանի մարզային գրասենյակներում ու բերման ենթարկվածների բնակարաններում: Աղվան Հովսեփյանի գլխավորած քննչական կոմիտեի՝ երեկ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվածները հինգն են՝ Ժիրայր Սէֆիլյան, Վարուժան Ավետիսյան, Պավել Մանուկյան, Գևորգ Սաֆարյան և Գարեգին Չուքասզյան:
«Ժողովուրդ»-ը դեռևս մարտի 19-ի համարում գրել էր, որ ՀՀ ղեկավարությունը հրահանգել է առնվազն մինչև ապրիլի վերջը մեկուսացնել Ժիրայր Սէֆիլյանին և նրա կողմնակիցներից մի քանիսին: Սակայն հարց էր, թե ինչպես էին դա անելու: Ինչպես ցույց տվեց ժամանակը՝ բոլոր սադրանքները, այդ թվում քրեական տարերի ներգրավմամբ, օգուտ չտվեցին: Ուստի միակ հույսը, ինչպես միշտ, մնաց փորձառու Աղվան Հովսեփյանի երևակայությունը, որն էլ գործի է դրվել: Չէ՞ որ Հովսեփյանը գործեր է սարքել «սովետների» ժամանակ, ԽՍՀՄ-ի, ՀՀՇ-ի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Դա եղել է նրա գլխավորած իրավապահ կառույցի առջև դրված գերագույն պայմանը:
Հ. Գ. «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Սէֆիլյանի և նրա թիմակիցների տանը խուզարկության ժամանակ իրավապահները հիմնականում գտել են մահակներ: Իսկ թե դրանք ինչ տեսք ու վտանգավորություն ունեն, մեկնաբանության հարց է: Հարկ եղած դեպքում նույնիսկ «պոլիփեդ» պահելու համար կարելի է մարդուն զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք առաջադրել: Ի վերջո, Աղվան Հովսեփյանն այդ փորձը կիրառել է դեռ 2008-ին՝ հարյուրավոր քաղաքացիների լցնելով բանտերը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2298 դիտում
22:22 03-05-2021
«Ատլետիկոյի» հետ խաղից առաջ Մեսին իր տանը թիմակիցների համար ճաշկերույթ է կազմակերպել
15370 դիտում
09:11 13-09-2018
Իրավապահները Մաշտոց-Լեո խաչմերուկի շենքերի կտուրներում կրակված փամփուշտներ են գտել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»