Առաջիկա օրերին Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
ՀԱՊԿ անդամ բոլոր չորս երկրների նախագահները իրենց համաձայնությունն են տվել Խաչատուրովի հետկանչի Հայաստանի ղեկավարության դիմումին: Գրեթե կասկած չկա, որ Հայաստանին թույլ չի տրվելու այդ պաշտոնում նոր թեկնածու առաջադրել: Ավելի հավանական է, որ ՀԱՊԿ նոր քարտուղարը կլինի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ ռոտացիայով Բելառուսն է հաջորդ թեկնածուին առաջադրելու:
Հիշեցնենք, որ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվեց 2017թ. ապրիլի 14-ին, իսկ պաշտոնը ստանձնեց նույն թվականի մայիսի 2-ին, երկու տարի ժամանակով: Դժվար է կանխատեսել նաև՝ պաշտոնը թողնելուց հետո Խաչատուրովը կվերադառնա՞ Հայաստան, թե՞ Միքայել Հարությունյանի օրինակով կթաքնվի Ռուսաստանում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]