39890 դիտում
13:07 15-09-2018
Մերկելը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում և Ադրբեջանում իրավիճակն ապակայունացնլու մեջ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիտվայում տեղակայված գերմանացի զինվորականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը ապակայունացնում է իրավիճակը հետխորհրդային մի շարք երկրներում, հաղորդում է Deutche Welle-ը։
«Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կազմի մեջ չմտնող գրեթե բոլոր հետխորհրդային պետությունները բախվում են հակամարտոթյունների, որոնք հրահրում է Ռուսաստանը»,-ասել է կանցլերը։
Հավելել է, որ այսօր այդ պետությունները զբաղված են իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործով, քանի որ Ռուսաստանը այդ տարածքներից մի մասը կամ տարանջատել է, կամ էլ այնտեղ հակամարտություն հրահրել։
Որպես օրինակ՝ Մերկելը նշել է Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը և Ադրբեջանը։
«ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում Բալթյան երկրներում տեղակայված Բունդեսվերի ստորաբաժանումներն անհրաժեշտ են՝ Ռուսաստանի մղած հիբրիդային պատերազմի զսպման համար։ Դա վերաբերում է նաև կիբեռհարձակումներին»,- ասլ է նա։
Նմանատիպ նյութեր
1168 դիտում
12:23 13-03-2023
ՌԴ-ն Մոլդովայում իրավիճակն ապակայունացնել անհաջող փորձեր է կատարում․ Անդրեյ Սպինու
3082 դիտում
11:58 24-09-2016
Ռումինիայում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են Ուկրաինայում և Մոլդովայում
Այս բաժնից
3898 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1024 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1537 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն