211652_close_icon
views-count71877 դիտում article-date 10:58 16-09-2018

Հանրապետության հրապարակում՝ կառավարության վարչական շենքի դիմաց, ինքնահրկիզման եղանակով ինքնասպանության փորձ կատարած 49-ամյա տղամարդը այրվածքների կենտրոնում մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է 49-ամյա Արմենակ Պետրոսյանը, ով նշված կենտրոն էր տեղափոխվել Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց ինքնահրկիզվելու հետևանքով: Նրան հաջորդ օրը հվանդանոց էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/09/1104853/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց 50-55 տարեկան տղամարդը ինքնահրկիզման փորձ էր արել: Բարեբախտաբար, քաղաքացիները կարողացել էին նկատել և կրակը հանգցնել սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ էր ստացել: Օպերատիվորեն ժամանել էր Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը և նրան տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր