23213 դիտում
14:23 16-09-2018
Ավտովթար Լոռու մարզում. Ալավերդիում բախվել են 49-ամյա վարորդի ВАЗ 21150-ն ու 21-ամյա հնդիկ վարորդի Renault-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզոմ: Ժամը 08:40-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղում միմյանց են բախվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 49-ամյա Արմենակ Տիտանյանի վարած ВАЗ 21150 մակնիշի 35 DX 126 համարանիշի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 21-ամյա Շիզաս Մոհամեդ Յունուսի վարած Renault մակնիշի 456 AN 61 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Ըստ Renault-ի վարորդի նրա մեքենայի առջև հետիոտն է հայտնվել, ինչի հետևանքով նա խուսափելով հարվածից՝ փախցրել է մեքենան և հարվածել ВАЗ 21150-ին:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի և դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
466 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
421 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
997 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան