38620 դիտում
13:00 17-09-2018
Տարօրինակ դեպք Երևանում. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիայի տնօրեն, Երևանի քաղաքապետի թեկնածուն դիմել է ոստիկանություն, որ Range Rover-ի վրայից տարել են դիվանագիտական համարանիշները
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 51-ամյա Մհեր Շահգելդյանը ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք գողացել են ՀԱՊԿ ակադեմիային պատկանող Range Rover մակնիշի 52 T 002 AM համարանիշի ավտոմեքենայի առջևի և հետևի համարանիշները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան կայանված է եղել Հերացու փողոցի թիվ 2 հասցեում։
Մինչ Range-ի սեփականատեր Մ. Շահգելդյանը ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներին կատարվածի մասին տեղեկություններ էր հաղորդում, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները պարզում են, որ նշված ավտոմեքենայի համարանիշները ոչ թե գողացվել են, այլ ՀԱՊԿ ակադեմիայի պահակ՝ ՌԴ քաղաքացի Իգոր Լոբոդիչը անվտանգությունից ելնելով՝ հանել է ավտոմեքենայի վրայից համարանիշները։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Մ. Շահգելդյանը ՀԱՊԿ ակադեմիայի տնօրենն է, «Օրինաց Երկիր» կուսակցության և Երևանի քաղաքապետի՝ ՕԵԿ-ի թեկնածու։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2122 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)