3368 դիտում
14:05 17-09-2018
Այսուհետև պիտի լինեն միայն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ. Արարատ Միրզոյան
Հայաստանում այսուհետև պիտի լինեն միայն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ։
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղադրելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության պատրաստած տեսահոլովակը՝ ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների մասին, որով խստացվել են պատիժները ընտրական հանցագործությունների համար:
«Տեղեկացրեք բոլորին, որ վերջին օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է. ընտրակաշառք ստանալու համար՝ 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում, ընտրակաշառք տալու համար՝ 2.500.000-3.000.000 դրամ կամ 2-6 տարի ազատազրկում, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար՝ 2-6 տարի ազատազրկում, ընտրությունների արդյունքները կեղծելու համար՝ 2-8 տարի ազատազրկում»,-նշել է փոխվարչապետը գրառման մեջ՝ հավելելով, որ ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար։
Նմանատիպ նյութեր
1334 դիտում
16:49 16-05-2015
2015 թ. միասնական քննությունները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ և արդար. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
1009 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
1090 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1363 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ