Ռուսական Իլ-20-ը կործանվել է սիրիական ՀՕՊ հրթիռի հարվածից
Ռուսական Իլ-20 ինքնաթիռը կործանվել է սիրիական C-200 հակաօդային պաշտպանության համալիրի հրթիռի կողմից: Այդ մասին հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, գրում է [url=https://ria.ru/syria/20180918/1528773812.html]ria.ru[/url]-ն:
ՌԴ ՊՆ-ում միևնույն ժամանակ մանրամասնել են, որ 15 ռուս զինծառայողները զոհվել են Իսրայելի «անպատասխանատու գործողությունների» հետևանքով: ՌԴ ՊՆ-ում Իսրայելի սադրիչ գործողությունները որակել է որպես «թշնամական»:
ՌԴ պաշտպանական գերատեսչությունում հայտնել են, որ իսրայելական ինքնաթիռները կանխամտածված վտանգավոր իրավիճակ են ստեղծել Լաթաքիայի շրջանում, մինչդեռ Իսրայելը նախատեսվող գործողության մասին ՌԴ-ին թեժ գծով տեղեկացրել է հարվածից մեկ րոպե առաջ, ինչը թույլ չի տվել Իլ-20-ը դուրս հանել անվտանգ գոտի:
ՌԴ ՊՆ-ի համաձայն՝ ռուսական ինքնաթիռը կործանվել է նրա հետևանքով, որ իսրայելցի օդաչուները այն դրել են սիրիական հակաօդային պաշտպանության հարվածի տակ:
«Մենք մեզ համարժեք պատասխան գործողությունների իրավունք ենք վերապահում»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:00-ի մոտակայքում, Հմեյմիմ ավիաբազա վերադառնալից Սիրիայի ափից 35 կիլոմետր հեռավորության վրա կորել է ռուսական Իլ-20 ինքնաթիռի անձնակազմի հետ կապը:
Գերատեսչությունը հայտնել է, որ Իլ-20-ը կորել է ռադարներից Լաթաքիա շրջանում սիրիական օբյեկտների ուղղությամբ չորս իսրայելական F-16 ինքնաթիռների գրոհի ժամանակ: