ԻՊ գրոհայինները հրթիռի միջոցով սիրիական տանկ են ոչնչացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Համացանցում են հայտնվել Սիրիայի Աբու-Քամալ քաղաքում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից հրթիռի արձակմամբ Սիրիայի զինված ուժերին պատկանող տանկի ոչնչացման կադրերը։
Տեսագրությունը հրապարակել է Telegram-канал Directorate 4-ը, որը զբաղվում է ահաբեկիչների գործունեությունը լուսաբանելով։
Directorate 4-ը նշում է, որ հակատանկային հրթիռների միջոցով ահաբեկիչները կրակում են նաև զինվորականների վրա, իսկ բախումները ԻՊ գրոհայինների ու սիրիական բանակի միջև ընթանում են Աբու-Քեմալից հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։