211652_close_icon
views-count2840 դիտում article-date 14:28 19-09-2018

2018-ի 8 ամսիներին ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափերով գործարքների գծով հարկ վճարողներին վերադարձվել է 56,5 մլրդ դրամ

2018-ի ութ ամսիների ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափերով գործարքների գծով հարկ վճարողներին վերադարձվել է կամ որ նույնն է միասնական հաշվին է մուտքագրվել 56,5 մլրդ դրամ գումար, ինչը ներառում է նաև 2017 թվականի վերջի դրությամբ հաստատված դեռևս չվերադարձված գումարները: 2017-ի 8 ամիսների ընթացքում վերադարձվել էր 37 մլրդ դրամ: Այսպիսով՝ 2017-ի համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը գերազանցվել է 52 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը: ՊԵԿ պաշտոնյան տեղեկացրեց, որ փոքր ու միջին բիզնեսի աջակցմանն ուղղված քաղաքականության շրջանակներում ներկայում աննախադեպ հարամավետ պայմաններ են գործում Ավելացված արժեքի հարկ վճարող տնտեսվարողների համար: «2018-ի 8 ամիսների ընթացքում փոխհատուցվող գումարների գծով շուրջ 53 մլրդ դրամ գումարի չափով իրականացված 560 ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել շուրջ 50 մլրդ դրամի չափով գումարը: Ներկայում գործում է միասնական հաշիվ փոխհատուցվող գումարների մուտաքգրման պարզեցված ընթացակարգ, ինչը վերաբերում մինչև 20 մլն դրամի չափով հայտերին: Դա վերաբերում է ԱԱՀ-ով զրոյական դրույքաչափով գործարքներին: Առանց ուսումնասիրության նշագրմամբ հայտերից բավարարվել է 131-ը , ինչը պարունակել է 623 մլն դրամի չափով ԱԱՀ»-ասաց Միրզոյանը:

Նմանատիպ նյութեր