11254 դիտում
14:36 20-09-2018
Գազալցակայաններում գործող խաղային ապարատները պետք է հնարավորիս շուտ հանվեն այնտեղից. Նիկոլ Փաշինյան
Գազալցակայաններում գործող խաղային սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում ոչ միայն գյուղական համայնքներում, դրանք պետք է ուղղակի հանվեն այդ տարածքներից հնարավորինս շուտ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես դա կազմակերպել, որպեսզի մենք այդ խնդիրն իսկապես ճիշտ լուծենք, շատ կարևոր հարց է: Ընդհանուր առմամբ, երբ նայում ենք մեր տնտեսական աճի ցուցանիշներին, պարզվում է՝ դրանում այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա ընդհանրապես աբսուրդ է, և մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը. մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մի կողմից, կներեք բառիս համար, ղումարբազությունը: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկը խրախուսենք, ոչ էլ մյուսը, սա շատ լուրջ խնդիր է և տուժում են մարդիկ, ընտանիքներ, ճակատագրեր և այլն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
1311 դիտում
10:06 15-05-2015
«Երևան Սիթի»-ներից հանվել են խաղային ապարատները. Ժամանակ
28067 դիտում
21:00 09-04-2020
Մայիսի 1-ից գազալցակայաններում խաղային ավտոմատներ չեն լինի․ վարչապետ
3752 դիտում
19:20 22-04-2020
Մայիսի 1-ից գազալցակայաններում խաղային ավտոմատներ չեն լինի
Այս բաժնից
388 դիտում
16:47 21-10-2024
Ո՛չ տարածք ենք տվել, ո՛չ էլ ստացել ենք․ Մհեր Գրիգորյան
469 դիտում
16:35 21-10-2024
Մենք Մհեր Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, նա կկանգնի դատարանի առջև. Չալաբյան
436 դիտում
16:21 21-10-2024
Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին. սահմանվել են կանոններ