4607 դիտում
15:56 20-09-2018
Վարչապետ Փաշինյանը հանդիպեց բողոքի ցույց իրականացնող արծվաշենցիներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիներին, ովքեր պահանջում իրենց համար կառավարության 2009 թվականի որոշումով հատկացված փոխհատուցումը:
Վարչապետն առաջարկեց հոկտեմբերի 2-ին հանդիպում կազմակերպել: «Առաջարկում եմ ձևավորել 5 հոգուց բաղկացած խումբ և հանդիպել ինձ»,- ասաց վարչապետը:
Մինչև վարչապետի՝ շենքից դուրս գալը ցուցարարների և ոստիկանների միջև լարվածություն էր առաջացել, ցուցարարները փորձում էին մուտք գործել ՀՀ կառավարության շենք:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/09/20/1105678/]Հիշեցնենք[/url], որ այսօր առավոտյան արծվաշենցիները ցույց էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց, պահանջելով հանդիպում վարչապետի հետ։
Նշենք, որ 2009 թվականին կառավարության որոշմամբ՝ արծվաշենցիների կորուստները փոխհատուցվելու համար հատկացվել էր 6 մլրդ դրամ։ Արծվաշենցիների պնդմամբ՝ փոխհատուցման ընդամենը 10 տոկոսն է վճարվել 2011-ին, մեկ շնչին՝ 360 հազարական դրամ։
Մինչև վարչապետի՝ շենքից դուրս գալը ցուցարարների և ոստիկանների միջև լարվածություն էր առաջացել, ցուցարարները փորձում էին մուտք գործել ՀՀ կառավարության շենք:
Նմանատիպ նյութեր
898 դիտում
08:33 26-03-2024
Նիկոլ Փաշինյանը կընդունի՞ արծվաշենցիներին. «Փաստ»
Այս բաժնից
880 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
736 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում