6878 դիտում
21:35 14-07-2020
ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) երեքշաբթի անցկացրել է Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ կազմակերպությունում Հայաստանի լիազոր ներկայացուցիչը զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, նրա փոխանցած տեղեկությունը հաշվի է առնվել: Այս մասին [url=https://ria.ru/20200714/1574350277.html]ria.ru[/url]-ին հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայտենդինովը:
«Այսօր կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել կառույցում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Նա տեղեկություն է փոխանցել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և տեղի ունեցած զինված բախումների մասին: Տեղեկությունը հաշվի է առնվել ՀԱՊԿ Մշտական խորհրդի անդամների կողմից»,- հայտնել է Զայտենդինովը:
Նշվում է, որ Մշտական խորհրդի նիստին մասնակցել է ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Նմանատիպ նյութեր
4468 դիտում
12:15 13-07-2020
ՀԱՊԿ-ը հրատապ նիստ է հրավիրել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով
4490 դիտում
18:21 13-07-2020
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը նվիրված ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
Այս բաժնից
460 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
436 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
997 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է