3908 դիտում
14:53 21-09-2018
Թեո Ուոլքոթ. «Արսենալում» ես ֆուտբոլից զզվել էի
«Էվերթոնի» կիսապաշտպան Թեո Ուոլքոթը անդրադարձել է ԱՊԼ-ում իր նախկին ակումբի՝ «Արսենալի» դեմ կայանալիք հանդիպմանը:
«Չեմ խաբի, «Արսենալում» վերջին շրջանում ես մի փոքր զզվել էի ֆուտբոլից: Ես լավ հանդիպումներ ունեցա, սակայն դրանից հետո շանս չէի ստանում:
«Արսենալում» 100 գոլն իմ համար լավ նվաճում էր: Սակայն հետո գրեթե մեկուկես բարդ տարի եղավ: Իսկապես շատ ծանր էր, երբ ես հազվադեպ էի կազմում հայտնվում կամ հայտացուցակում ընդգրկվում:
Այդ ժամանակ մտածեցի, որ ցանկանում եմ ֆուտբոլից նորից դրական զգացողություններ ստանալ: Եվ չէի զգում, որ «Արսենալում» դա հնարավոր է:
Էլարդայսն ինձ հետ կապ հաստատեց և ես մտածեցի, որ տեղափոխության համար շատ հարմար ժամանակ է եկել: Ես նորից սկսեցի ֆուտբոլից հաճույք ստանալ: Ես խաղում եմ ժպիտը դեմքիս և նորից սիրում եմ ֆուտբոլը: Դժվար թե դա տեղի ունենար մեկ այլ տեղում», ասել է Ուոլքոթը:
Նմանատիպ նյութեր
3440 դիտում
19:04 10-01-2016
Թեո Ուոլքոթը յուրօրինակ կերպով է նշել հաղթանակը երկրպագուի հետ. տեսանյութ
4956 դիտում
14:54 02-12-2016
Թեո Ուոլքոթը Գինեսի ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1168 դիտում
18:50 20-10-2024
Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դարձավ Եվրոպայի չեմպիոն
997 դիտում
18:19 20-10-2024
Կարեն Խաչանովը դարձել է Ալմաթիի մրցաշարի հաղթող
1600 դիտում
14:56 20-10-2024
Էդգար Սողոմանյանը դարձավ խառը մենամարտերի ECF վարկածով աշխարհի չեմպիոն