211652_close_icon
views-count44747 դիտում article-date 18:54 25-09-2018

Երևանի ՃՈ ծառայողները իրականացրեցին «Իմ փայտիկը քո փայտիկին վնաս չէ» օպերացիան. թանկարժեք ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել մեկ տասնյակից ավելի տրանսպորտային միջոց, որոնց վարորդները կատարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենաները հիմնականում Range Rover, BMW, Mercedes, Toyota մակնիշի են: Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը և ցանկացած օրինախախտ վարորդ, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից ենթարկվելու է վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր