6852 դիտում
10:08 26-09-2018
Արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կգնա զգալի փոփոխությունների. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հասարակության մեջ օրավուր դժգոհություններ են հասունանում նոր իշխանությունների կողմից նշանակված մի շարք պաշտոնյաների գործունեությունից, իսկ ավելի ճիշտ՝ անգործությունից, ինչպես նաև ոչ կոմպետենտությունից:
Մեր տեղեկություններով, այս մասին պարբերաբար իրազեկվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելին՝ ժամանակ առ ժամանակ անձամբ է համոզվում, որ առանձին նշանակումներ ուղղակի սխալ էին: Սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, վարչապետն այս փուլում որոշել է ձեռնպահ մնալ կտրուկ փոփոխություններից՝ մի քանի պատճառներով:
Նախ, որպեսզի խուսափի թիմի ներսում դժգոհություններից ու բողոքավորների ի հայտ գալուց, երկրորդ՝ արտահերթ ընտրությունների շեմին անիմաստ է կատարել փոփոխություններ, քանի որ նշանակվածները գոնե փոքրիշատե ադապտացվել են իրենց համակարգերին, որքան էլ վատ աշխատողներ կամ ոչ կոմպետենտ լինեն: Իսկ նոր նշանակվողների համար ևս մի քանի ամիս է պետք հատկապես մարդկային ռեսուրսի հետ աշխատելու համար:
Ուստի, մեր տեղեկություններով, արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը կգնա զգալի փոփոխությունների»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4356 դիտում
10:25 19-09-2018
Երևանի ընտրություններից հետո՝ Նյու Յորք․ Նիկոլ Փաշինյանը հետաձգել է աշխատանքային այցն ԱՄՆ
1504 դիտում
12:15 24-11-2018
Նիկոլ Փաշինյանը քայլերթեր կիրականացնի նաև ընտրություններից հետո
11524 դիտում
21:22 02-05-2021
Ռուբեն Վարդանյան. Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո շատ բան կփոխվի. Aravot.am
Այս բաժնից
2248 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1681 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1480 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»